![]()
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանտա Փաուերն անդրադարձել է ապրիլի 5–ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպմանը:
«Անցյալ շաբաթ Բրյուսելում վերահաստատեցի Հայաստանին աջակցելու՝ Միացյալ Նահանգների հանձնառությունը: Հայաստանը խորացնում է իր ժողովրդավարական բարեփոխումները, ընդլայնում իր տնտեսությունը և կառուցում դեպի պայծառ ապագա»,- X-ի իր միկրոբլոկում գրել է Փաուերը:
Ապրիլի 5-ին Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի համատեղ հանդիպում է կայացել։
Եռակողմ հանդիպման մեկնարկից առաջ ՀՀ վարչապետը, ԱՄՆ պետքարտուղարը, Եվրոպական հանձնաժողովի նախագահը և Արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչը հանդես եկան մամուլի համար հայտարարություններով։
Այնուհետ հրապարակվել էր համատեղ հայտարարություն:
Վարչապետ Փաշինյանը Բրյուսելում հանդիպել էր նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հետ։
![]()