![]()
Մոսկվա-Թել Ավիվ չվերթը հետաձգվել է ռումբի մասին հաղորդում ստանալու պատճառով:
Այս մասին հայտնել են ռուսական լրատվամիջոցները:
«Անմիջապես կազմակերպվել է օդանավի, ուղևորների և ուղեբեռի լրացուցիչ զննում։ Մանրակրկիտ ստուգումից հետո ռումբի սպառնալիքի մասին տեղեկությունը չի հաստատվել։ Ինքնաթիռն անվտանգ օդ է բարձրացել 18:10-ին»,- հայտնել է ավիաընկերության ներկայացուցիչը։
![]()