Ուկրաինայի Ուժգորոդ քաղաքում տեղադրվել է Սերգեյ Փարաջանովի քանդակը․ լուսանկար

Ուկրաինայի Ուժգորոդ քաղաքում ապրիլի 10-ին հանդիսավոր արարողությամբ տեղադրվել է հայ ականավոր կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի քանդակը։

Ուկրաինացի վարպետ Ռոման Մուրնիկի հեղինակած քանդակը տեղադրվել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ պատրաստված խաչքարի հարևանությամբ: Կինեմատոգրաֆիայի մեծ վարպետին այդ կերպ մեծարելու նախաձեռնությամբ հանդես են եկել Ուժգորոդի քաղաքային խորհրդի պատգամավոր Արսեն Մելքումյանը և Անդրկարպատյան երկրամասի հայ համայնքի անդամ Ավետիք Գասպարյանը:

Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի անունից շնորհակալագրեր են հանձնվել Սերգեյ Փարաջանովի արվեստն այդ կերպ հանրահռչակելու նախաձեռնողներին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ