«Եկեղեցին վերածել են ԱԺ-ի և պատարագների ժամանակ քաղաքական քարոզ են իրականացնում». Հայկ Թորոյան

Հայկ Թորոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

Մեռանք ասելով՝ Եկեղեցին դա անձ չէ, բավական է, վերջ տվեք։ Հարգելի հայրենակիցներ, երբ ցանկանում եք, Եկեղեցին բռնազավթած որևիցե սև շորերով երկար մուրուքով աշխատակցի քննադատել, ու փաստել այն, որ այդ անձը ոչ թե Երկնային տիրոջն է ծառայում, այլ ռուսաստանի բռնապետին, դաշնակներին, ռոբերտ քոչարյանին կամ հենց ալիևին, ապա խնդրում եմ, մի ասեք Եկեղեցին էսպես կամ էնպես, նրանք պարզապես սև շորերով հակապետական գործակալներ են, նրանց անվանեք՝ #սև_շորերով_մուրուքավոր_գործակալներ։ 🧌

Հ.Գ. Ավելին ասեմ, վերջերս այդ սև շորերով մուրուքավորները, ոչ միայն Եկեղեցին վերածել են ԱԺ-ի և պատարագների ժամանակ քաղաքական քարոզ են իրականացնում, այլ նաև գարեգին Բ-ից ուղիղ հրահանգ են ստացել, որ բոլոր թաղումների ժամանակ, երբ այցելեն հանգուցյալի վերջին հոգեհացին, ապա այնտեղ պարտադիր վերջին բաժակաճառը սկսեն զոհված հերոսներից, հետո խոսեն սահմաններից, հետո քննադատեն գործող իշխանությանը և բաժակաճառը ավարտեն նրանով, որ եթե ազգը չհամախմբվի, ապա գործող իշխանությունը ամբողջ երկիրը կհանձնի… Միաժամանակ չեմ բացառում, որ կրեմլից գարեգին Բ-ին եկած այս պահանջը, որը նա պարտադրում է հարյուրավոր հոգևորականների, ապա կգտնվեն իրական հոգևորականներ, որոնք չեն կատարի գարեգին Բ-ի այդ պահանջը..

Զերծ մնացեք այդ սևազգեստ մուրուքով գործակալներից, որ սևազգեստ մուրուքավորը հանդես կգա քաղաքական քարոզով, հավատացած եղեք, որ նա ոչ թե ծառայում է երկնային տիրոջն ու Եկեղեցուն, այլ ուղիղ ծառայում է ռուսադրբեջանական իշխանությանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ