![]()
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը Շվեյցարիայի հետ առաջիկա օրերին կպայմանավորվի այսպես կոչված «Խաղաղության գագաթնաժողովի» ժամկետի վերաբերյալ՝ հույս հայտնելով, որ դրան կմասնակցեն մինչև հարյուր երկրներ։ Նրա խոսքերը մեջբերել է European Truth-ը։
Զելենսկիի խոսքով՝ այս պահին չկա այն պետությունների ստույգ ցուցակը, որոնք կմասնակցեն միջոցառմանը, սակայն, նրանց թիվը տատանվելու է 80-100-ի սահմանում:
«Մենք հավատում ենք, որ սա կլինի ամենահզոր գագաթնաժողովը։ Սա շատ կարևոր գագաթաժողով է, այնտեղ մենք գործընկերներ ենք տեսնելու, որոնց հետ էլ կկառուցենք հետագա քայլերի քարտեզը»,- ընդգծել է Զելենսկին։
![]()