Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը 2008-2014 թթ. և 2016 թ. փետրվարի 24-ից գործող գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում, իրականացնում և համակարգում է օրենքով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարությանքաղաքականությունը։
Հիմնադրվել է 2008 թ. ապրիլի 21-ին՝ ՀՀ Նախագահի հրամանագրով։ 2014 թ. դեկտեմբերի 1-ից միավորվել է Հայաստանի տարածքային կառավարման նախարարության հետ։
Վերաստեղծվել է 2016 թ. փետրվարի 24-ին՝ վերակազմակերպման ձևով առանձնացվելով է Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Տեսանյութը ստորև․․․