![]()
Ուժեղ Հայաստան, կայուն տարածաշրջան։ Բարձր հանձնակատար Բորելն այսպես է ամփոփում Հայաստանին աջակցելու ԵՄ-ԱՄՆ ջանքերը:
Այս մասին գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը։
«Հայաստանի համար կարևորագույն տնտեսական և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացիան, «Խաղաղության խաչմերուկ»-ին սատարումն են հստակ ուղերձները այս հանդիպման, որոնք ի թիվս համագործակցության այլ ֆորմատների տանելո՛ւ են Հայաստանը դեպի կայուն զարգացման:
Անվտանգության անբաժանելի մաս կազմող տնտեսությունը ունի դիվերսիֆիկացման կարիք, և ԵՄ աջակցությամբ ենթակառուցվածքների զարգացմամբ է հնարավոր հայ տնտեսվարողների համար նոր շուկաներ ապահովել:
ԱՄՆ աջակցությամբ կդիտարկվեն հնարավորություններ քաղաքացիական միջուկային էներգետիկայի բնագավառում համագործակցության ուղղությամբ»,- ասված է գրառման մեջ։
Ապրիլի 5-ին Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի համատեղ հանդիպում է կայացել։
Եռակողմ հանդիպման մեկնարկից առաջ ՀՀ վարչապետը, ԱՄՆ պետքարտուղարը, Եվրոպական հանձնաժողովի նախագահը և Արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչը հանդես եկան մամուլի համար հայտարարություններով։
![]()