![]()
Եվ ուրեմն որն էր այսօրվա հանդիպման առանցքային ուղերձը։
Այս մասին գրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ շարունակելով․
«Եվրամիությունն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները ցանկանում են Հարավային Կովկասում տեսնել ուժեղ և դիմակայուն Հայաստան, հենց այդպիսի Հայաստանն են համարում կայուն և խաղաղ Հարավային Կովկաս ունենալու գրավականը»։
Ապրիլի 5-ին Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի համատեղ հանդիպում է կայացել։
Եռակողմ հանդիպման մեկնարկից առաջ ՀՀ վարչապետը, ԱՄՆ պետքարտուղարը, Եվրոպական հանձնաժողովի նախագահը և Արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչը հանդես եկան մամուլի համար հայտարարություններով։
Վարչապետ Փաշինյանն ավելի վաղ Բրյուսելում հանդիպել էր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հետ։
![]()