![]()
Այսօր՝ ապրիլի 5-ին ժամը 14։00-ին Բրյուսելում կմեկնարկի Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի նախատեսված եռակողմ հանդիպումը։
Ինչ սպասել այս հանդիպումից․ սա հարց է որ գրեթե բոլորին է հուզում։
Հայկական ժամանակը հավաքագրել է մի շարք փաստական տվյալներ ու հանդիպման մասին պաշտոնական մեկնաբանություններ, որոնք ստորև ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։
- Հայաստանն իր արտաքին քաղաքականությամբ կարողացել է այնպիսի գործոն դառնալ, որ հնարավոր է դարձել այս մակարդակի նախադեպը չունեցող հանդիպումը:
- Սա մեծ գործընթացի՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ առայժմ բարեկամական հարաբերությունների սկիզբ է, որն իր արդյունքը տալու է ապագայում, հետևաբար պետք չէ շատ մեծ ակնկալիքներ ունենալ այս հանդիպումից անմիջապես հետո:
- Հանդիպման օրակարգում անվտանգության և տարածաշրջւանային հարցեր չկան, այն միայն տնտեսական է։
- Կեղծ են հանդիպման մասին բոլոր նարատիվները, որ տարածվում են ՌԴ-ի և Ադրբեջանի կողմից։
- Հանդիպման օրակարգում երբեք չի եղել ռազմական բաղադրիչ: Այս հանդիպման մասին ազդարարվել է, ըստ էության, դեռևս անցած տարի Գրանադայում Փաշինյան-Ֆոն դեռ Լայեն բանակցության ժամանակ, իսկ դրան հաջորդած հայտարարության մեջ որևէ բառ չի եղել ռազմական բաղադրիչի մասին:
- Հանդիպումը դիվերսիֆիկացիայի հնարավորություն է ՀՀ տնտեսության համար։
- Վերջին օրերին հակառակորդ ուժերը թեզ են տարածում, թե Բրյուսելում իբր լինելու է ռազմական բաղադրիչ, իսկ հանդիպումից հետո կազդարարեն իրենց «հաղթանակը», թե իբրև իրենց գործադրած ջանքերի շնորհիվ ռազմական բաղադրիչը դուրս մնաց քննարկումից։
- Դա չի նշանակում, որ ռազմական քննարկումներ այլ ուղղություններով չկան, դրանք ձևաչափերով են քննարկվում:
- Ապրիլի հինգը նպատակ չունի հակադրվելու տարածաշրջանին, արդյունքները հստակ դրա մասին կազդարարեն, պետք է չեզոքացնել այս ուղղությամբ տանելու փորձերը:
![]()