Ինչի մասին են զրուցել Ուրսուլա ֆոն դեր Լեյենն ու Ալիևը

Ինչպես ավելի վաղ գրել էինք, ապրիլի 4-ին Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը զանգահարել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկություններով, հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Ադրբեջանի և Եվրամիության միջև համագործակցության զարգացման հեռանկարները:

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև վաղը նախատեսված Փաշինյան-Լայեն-Բլինքեն հանդիպմանը: Իլհամ Ալիևը հայտնել է ադրբեջանական կողմի դիրքորոշումը և նշել տարածաշրջանային ներառականության կարևորությունը։

Հիշեցնենք՝ ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպումը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն մեկնել է Բրյուսել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ