Թուրքիան դիրքորոշում է հայտնել ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպման վերաբերյալ

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ապրիլի 5-ին նախատեսված՝ Փաշինյան-Բլինքեն-ֆոն դեր Լայեն եռակողմ հանդիպման վերաբերյալ:

Ըստ գերատեսչության՝ տարածաշրջանում կայուն խաղաղության պատմական հնարավորություն է ստեղծվել, և կարևոր է, որ երրորդ կողմերը, հատկապես՝ արտատարածաշրջանային դերակատարները, անկողմնակալ մոտեցում որդեգրեն և չխանգարեն խաղաղության ջանքերին:

«Այս համատեքստում հարկ ենք համարում հստակ ընդգծել, որ եռակողմ հանդիպումը կխաթարի չեզոքության սկզբունքը, որը պետք է հիմք ծառայի տարածաշրջանային բարդ խնդիրների լուծման համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ըստ գերատեսչության՝ Ադրբեջանը բացառող ցանկացած նախաձեռնություն ոչ թե կծառայի խաղաղությանը, այլ կսրի Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական մրցակցությունը:

Այսօր ավելի վաղ Բելգիայում՝ ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների նիստի շրջանակում տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հանդիպումը: Կողմերի զրույցի մասին մանրամասներ չեն հաղորդվում:

Աղբյուր՝ 1lurer.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ