Պետրոս Ղազարյանն արձագանքել է «Հ1-ը խեղաթյուրել է Ֆրանսիայի դեսպանի թարգմանությունը» հայտարարություններին

Հուսամ «Հ1 ը խեղաթյուրել է թարգմանությունը» ասող կոնսպերոլոգները այնքան պարկեշտություն կունենան, որ ներողություն կխնդրեն։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է հեռուստամեկնաբան Պետրոս Ղազարյանը։

Բլոգեր Արմեն Չիբուխչյանը «խայտառակություն ու այլանդակություն» է որակել Պետրոս Ղազարյանի հարցազրույցը Ֆրանսիայի դեսպանի հետ։

«Կարծես Մոսկվայից методичка էին ուղարկել, որ սա «պատին սեղմի» մեր բարեկամ երկրի դեսպանին և պահանջի պատասխանել Մարիա Զախարովայի պնդումներին»,- ասել է նա։

Չիբուխչյանին կասկածելի է թվացել ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու անհրաժեշտության վերաբերյալ հարցին դեսպանի մեղմ պատասխանը ։ Ըստ Չիբուխչյանի, իրեն հանգիստ չի տվել դա։

«Ու այսօր պարզվում է՝ սուտ է, նրա խոսքերը Հ1–ն աղավաղել է սխալ թարգմանությամբ»,- ասել բլոգերը։

Ըստ քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանի էլ, իրեն ֆրանսիացիներն են տեղեկացրել, որ թարգմանությունը սխալ է․

«Դիմեցի մասնագետին, նա այդ պատասխանը սղագրեց։ Դեսպանն ասել է՝ մենք ձեզ զենք ենք տվել, որ լքեք ՀԱՊԿ–ը, թարգմանիչը թարգմանել է՝ զենք ենք տվել, որ չլքեք ՀԱՊԿ–ը»։ Հովհաննիսյանը դա լուրջ խարդախություն է համարել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ