![]()
Երևանի քաղաքապետարանի դիմաց ծառերի փոխարինման և կանաչապատման դեմ բողոքող և ակցիա իրականացնող քաղաքացիների հետ հանդիպել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա հայտարարել է, որ Երևանի քաղաքապետարանը վերջին 2 տարում 35 հա անտառ է տնկել, մոտավորապես 10 հազար ծառ։
«Դա արվել է նաև ոռոգման համակարգի ներդրմամբ։ Այդ ծառատունկերին ձեզանից ոմանք, ես վտստահ եմ, որ մասնակցել են։ Այդ ծառերը 95տոկոսով արդեն լենսունակ են և աճում են։ Քաղաքապետարանը վերջին 23 տարում տասնյակ այգիներ է վերականգնել, Մերգելյանի, Դավթաշենի այգիները և այլն»- հայտարարեց Ավինյանը։
Ինչո՞ւ եք կտրում առողջ, կանաչ ծառերը՝ հարցին, Ավինյանն ասաց՝ իրենք որևէ առողջ ծառ չեն կտրում:
«Շատերիդ մոլորեցրել են ինչ-որ տարբեր լոզունգներով։ Մեկ տեսակի ծառ է փոխարինվում։ Դա թեղին է։ Գիտնականներն, ովքեր շատ թե քիչ հասկանում են, խորհուրդ են տալիս… Բոլոր կտրվող ծառերը թեղի են։ Ամբողջ Թումանյան փողոցի վրա մի հատ առողջ թեղի չկար: Մեկ թեղի էին գտել Թումանյան փողոցում, որ քիչ թե շատ առողջ էր, որոշել էինք դա թողնել, բնակիչները ոստիկանությանը բողոքեցին, ասացին սուտ են ասում, որ առողջ է, սա՞ ինչու չեք կտրել, վրայից բլոջը թափվում է մեր բալկոն»,- ասաց քաղաքապետը:
Նկատառմանը, որ սրսկել է պետք, ոչ թե հատել, Ավինյանն ասաց՝ սրսկում են։
«Էն մարդիկ, ովքեր 5 տարի առաջ ասում էին, որ բոլոր թեղիները պետք է կտրվեն, հիմա դառել են թեղիի առաջին պաշտպանները»,- հայտարարեց քաղաքապետը։
![]()