![]()
Բաքվի և Երևանի միջև տարածքային վեճերն ու փոխադարձ պահանջները «պետք է կարգավորվեն բացառապես քաղաքական և դիվանագիտական մեթոդներով՝ հայ-ադրբեջանական սահմանի դելինիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողովի շրջանակներում»։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք պատրաստ ենք մեր կողմից դրան ցուցաբերել ամենայն աջակցություն։ Կարծում ենք, որ վաղուց եկել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ մեխանիզմներով ռիթմիկ աշխատանքը վերականգնելու ժամանակը։ Գործընկերներին կոչ ենք անում դրսևորել քաղաքական կամք, վերսկսել շփումները, որոնք ապացուցել են իրենց արդյունավետությունը այն ձևաչափերում, որոնց շրջանակներում Ռուսաստանի աջակցությամբ եղել է ամենադժվար խնդիրների լուծումների արդյունավետ որոնում՝ ներառյալ սահմանների դելիմիտացիայի, տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ ուղիների ապաշրջափակման և խաղաղության պայմանագրի մշակման»,- ասել է Զախարովան։
![]()