![]()
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ համատեղ ճեպազրույցում։ Ֆրանսիային և ԱՄՆ-ին անհանգստացնող հարցերի թվում է իրավիճակը Հարավային Կովկասում, նշել է Սեժուրնեն։ Ադրբեջանը կասկածի տակ է դնում Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և Փարիզը մտահոգություն է հայտնում պաշտոնական Բաքվի ագրեսիվ գործողությունների և հռետորաբանության կապակցությամբ, նշել է Ֆրանսիայի արտգործնախարարը։
«Դա ներառում է Բաքվի կողմից տարածված կեղծիքների տարածումը, որը փորձում է իրավիճակի (հնարավոր) սրման պատասխանատվությունը գցել Հայաստանի վրա»,- հավելել է Ֆրանսիայի արտգործնախարարը։
Դիմելով Բլինքենին՝ նա նշել է, որ Ֆրանսիան և Միացյալ Նահանգները պետք է ուշադրություն դարձնեն նաև այդ թվում Բաքվում (նոյեմբերին) ՄԱԿ-ի կլիմայի COP 29 կոնֆերանսի հարցով առաջիկա խորհրդակցություններին:
![]()