![]()
Meta-ն «Ինստագրամ»-ից և «Ֆեյսբուք»-ից հեռացրել է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի օգտահաշիվները։
Այս մասին հայտնել է CNN-ը:
Ընկերությունը չի տեղեկացրել նման քայլի կոնկրետ պատճառը, բայց հայտնել է, որ օգտահաշիվները հեռացվել են վտանգավոր կազմակերպությունների և անձանց հանդեպ իրենց քաղաքականության բազմակի խախտումների պատճառով։
Meta-ն նաև հայտնել է, որ այն օգտահաշիվնը, որոնք բռնի առաքելություն են քարոզում կամ մասնակցում են բռնությանը, ներկայություն չեն կարող ունենալ իր հարթակներում։
![]()