![]()
Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանը փակ է ինքնաթիռների թռիչքների և վայրէջքների համար՝ կապված ուղևորատար SSJ 100 -ի հետ կատարվածի հետ: Այս մասին հայտնում է TASS-ը:
Դա տեղի է ունեցել «Աերոֆլոտ» ավիաընկերության Sukhoi Superjet 100 ինքնաթիռի պատճառով»,- հայտնել է իրավապահ մարմիններում աղբյուրը:
Հաղորդվում է, որ «Դոմոդեդովո» օդանավակայանը հավելյալ ռեսուրսներ է գործի դրել «Շերեմետևոյի» ինքնաթիռների թռիչքների սպասարկան նպատակով:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Sukhoi Superjet 100-ը Մոսկվայից ուղևորվում էր Մուրմանսկ, այն արտակարգ վայրէջք էր կատարել օդանավակայանում ինքնաթիռում հրդեհ ծագելուց հետո:
![]()
Վայրէջքի ժամանակ բռնկվել էր ինքնաթիռի շարժիչը: Կրակը ոչնչացրել է օդանավի գրեթե կեսը, հայտնել է RIA Novosti-ի աղբյուրը արտակարգ իրավիճակների ծառայությունում: Ուղևորների մի մասն ինքնաթիռը կարողացել է ինքնուրույն լքել:
![]()