Որոշումները զեկույցներում գրելու համար չենք ընդունում, մենք ուզում ենք մարդկանց կյանքը լավացնել․ Փաշինյան

Կառավարությունն այսօրվա նիստի ընթացքում սահմանեց պետական աջակցություն տրամադրել վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն ստացած՝ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողի ծնողին մինչև երեք տարեկան երեխայի խնամքն իր բնակության վայրում չհաշվառված անձի՝ դայակի կամ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատության միջոցով կազմակերպելու հարցում։

Մենք որոշումներ կայացնելիս պետք է հասկանանք մարդը կարո՞ղ է օգտվել եղած ավտոբուսից, թե չի կարողանալու․ մենք որոշումները զեկույցներում գրելու համար չենք ի վերջո ընդունում, ընդունում ենք, որ մարդիկ դրանից օգտվեն, որովհետև ուզում ենք մարդկանց կյանքը լավացնել։ Հայտարարեց վարչապետ Փաշինյանը։

«Չբացառելով, որ կան դեպքեր, որ պետք է սողանցքներ փակենք, որտեղ չարաշահումներ չլինեն», — ասաց վարչապետը։

Վարչապետն ընդգծեց, երբ քաղաքացուն տալիս են ինչ-որ բան՝ պետք է ստուգեն՝ կարո՞ղ է ձեռքը պարզել և դա վերցնել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ