Ռուսական մամուլի անդրադարձը Flyone Armenia-ի նոր հաջողություններին

FLYONE ARMENIA ավեաընկերությունը կրկին հայտնվել է ռուսական առաջատար լարատվականներում: Հայկական առաջին ազգային ավիաընկերությունը՝ FLYONE ARMENIA-ն, դեկտեմբերի 15-ից սկսել է ամենօրյա ռեժիմով թռիչքներ իրականացնել Մոսկվայի «Շերեմետևո» միջազգային օդանավակայան։

«Ria.ru»-ն, «Sputnik»-ը, «МИР 24»-ը և մի շարք ավիահարթակներ անդրադարձել են ավեաընկերության այս կարևոր հաջողությանը։

Մասնավրաես Avia.ru ռուսական ավիացիոն հարթակը գրում է, որ դեկտեմբերի 15-ին «Շերեմետևո» միջազգային օդանավակայանի նոր ավիացիոն գործընկերը՝ հայկական ազգային Flyone Armenia ավիաընկերությունը, սկսել է կանոնավոր չվերթներ իրականացնել Երևանից Մոսկվա երթուղով։

Շերեմետևո օդանավակայանը նույնպես հաղորդագրություն է տարածել այս մասին՝ նշելով, որ թռիչքներն իրականացվում են ամեն օր։

«Շերեմետևոյից Flyone Armenia-ի թռիչքների բացումը թույլ կտա ռուս զբոսաշրջիկներին գնահատել հյուրընկալ երկրի բոլոր սեզոնային կարողությունը և օգտվել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Եվրոպա և աշխարհի այլ շրջաններ ավիափոխադրողի լայն երթուղային ցանցից»,- ասված է Շերեմետևոի հայտարարության մեջ։

Aviapages.ru կայքը թվարկում է այն առավելությունները, որն ընձեռնում է Flyone Armenia-ը իր ավեաուղևորներին։

«Նրանք կարող են հարմարավետ կերպով անցնել նախաթռիչքային ձևակերպումները և օգտվել C միջազգային տերմինալում ծառայությունների լայն շրջանակից, ներառյալ կենսաչափական ավտոմատ անձնագրային հսկողության համակարգը, Շերեմետևո բջջային AR նավիգացիոն հավելվածը տերմինալների ներսում արագ կողմնորոշվելու համար, հարմարավետ ընդարձակ սենյակ մոր և երեխայի համա, «Օրիոն» բարձրակարգ հարմարավետ սրահ հաշմանդամություն ունեցող ուղևորների համար և հարմարավետ VIP սրահ»,- նշում է ավիացոն կայքը։

«МИР 24»-ի թղթակիցը ևս անդրադարձել է այս իրադարձությանը։

Հոդվածում նշված է, որ Երևանից Մոսկվա կարող են թռչել ամեն օր 01:30-ին ցածր գնով ավիաընկերությամբ և ընդամենը երեք ժամ 15 րոպեում լինել Շերեմետևոյում։

«Այս թռիչքները լրացուցիչ հնարավորություններ են ստեղծում մեր հայրենակիցների համար արձակուրդներն անցկացնելու և ընտանիքներին հանդիպելու համար։ Ռուսաստանից շատ զբոսաշրջիկներ կան։ Նրանք ընտրում են Հայաստանը՝ որպես եվրոպական երկրներ իրենց հետագա ճանապարհորդությունների մեկնարկային կետ։ Շատերը գալիս են Հայաստան՝ ծանոթանալու պատմությանն ու մշակույթին, կան բազմաթիվ գործնական կապեր»,- «МИР 24»-ին ասել է ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը։

Կայքը զրուցել է նաև ռուս ուղևորների հետ, որոնք ևս իրենց գոհունակությունն են հայտել։

«Մեզ շատ դուր եկավ, այսպիսի հյուրընկալություն։ Այստեղ ամեն ինչ հասանելի է, տաքսի ենք կանչել, մարդիկ ռուսերեն են խոսում, բոլորը բարեհամբույր են»,- ասում է մոսկվացի զբոսաշրջիկ Դարիա Կոզլովան։

Մեկ այլ զբոսարջիկ նշել է, որ այստեղ ամեն ինչ հասանելի է հատկապես Մոսկվայի բակիչների համար։ «Հայաստանը, անկասկած, լավագույն հինգ երկրներից մեկն է, ուր մենք գնում ենք»,- կիսվել է նա։

Նշենք, որ FLYONE ARMENIA ավիաընկերությունը ամենօրյա հաճախականությամբ չվերթեր է իրականացնում նաև «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի և մոսկովյան «Վնուկովո» և «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայանների միջև:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ