![]()
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը`
Այսօր՝ մայիսի 2-ին, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարությամբ, ՀՀ ՃՈ պետ Եգոր Կարապետյանի, ՀՀ ՃՈ պետի տեղակալ Նորիկ Սարգսյանի գլխավորությամբ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի, Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Միքայել Թումասյանի և Երևանի քաղաքապետարանի կոմունալ շինարարական վարչության պետի գլխավորությամբ տեղում ուսումնասիրվեցին Դավիթաշեն վարչական շրջանի Եղվարդի խճուղու 4-րդ թամասաի հարևանությամբ երկար տարիներ իրենից վտանգ ներկայացնող ճանապարհահատվածը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ հատվածում բազմաթիվ ճանապարհատրանսպորտային պատահարներ ու վրաերթեր են տեղի ունեցել, այդ թվում՝ ողբերգական:
Ամեն անգամ խնդիրը բարձրացվել է պատկան մարմինների մոտ ու ամեն անգամ խոտացել են, որ հարցը կլուծվի, սակայն ինչպես միշտ 1-2 օր անցնելուց հետո մոռացության է մատնվում խնդիրը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ելնելով քաղաքացիների անվտանգությունից, խնդիրը բարձրաձայնեց նաև սիրված ու ճանաչված դերասան Գարիկ Պապոյանը, ով այսօր նշված վայր էր «բերման ենթարկել» պատասխանատուներին ու տեղում քննարկելով պռոբլեմները , որոշվեց նշված վայրում հասարակական տրանսպորտային միջոցների կանգառի կետեր տեղադրելու համար նշված վայրերում տեղադրել բարձրացված թմբիկով հետիոտնային անցման տեղեր:
Քննարկմանը մասնակցում էր նաև ճանապարհային ոստիկանության ճանապարհային երթևեկության կազմակերպման հսկողության բաժնի պետ Կոնստանտին Կոստանյանը:
![]()
![]()
![]()