«Լավ, համարենք մի օր այս մարդկանց հաջողվում է իրենց նպատակին հասնել, հետո՞: Սրանք լավն ե՞ն, իսկ Փաշինյանը վա՞տը». Ռուբեն Ղազարյան

Ռուբեն Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Շատերը Փաշինյանին մեղադրում են պոպուլիզմի մեջ, սակայն.. սակայն եկեք հասկանանք` արդյո՞ք դա տեղին է, թե՞ ոչ: 
Մինչ հասկանալը նախ պիտի հասկանանք, թե ով կամ ովքեր են այդ մեղադրանք հնչեցնողները: Փաստացի այդ մարդիկ տարբեր ճամբարներից կռիվ տվողներն են, որոնց նպատակը մեկն է. հնարավորիս շատ և շուտ տապալել ժողովրդի վստահությունը Փաշինյանի նկատմամբ:

Այս մարդկանց բնորոշ է ցինիզմ կեցվածքը, քմծիծաղը և արհամարանքը: Նրանք ծաղրով են վերաբերվում ամեն ինչի նկատմամբ, իսկ իրենց ծաղրը ինչ-որ բանի հաշվին փորձում են հիմնավոր դարձնել:
Փաստորեն պոպուլիզմ կա, քանի որ միայն դրա առկայության դեպքում կարող էր այս ցինիզմը ծնվել:
Լավ, համերենք մի օր այս մարդկանց հաջողվում է իրենց նպատակին հասնել, հետո՞: Սրանք լավն ե՞ն, իսկ Փաշինյանը վա՞տը:

Միանգամայն ոչ:
Սրանք իրենց ցիմիզմով արդեն իսկ պոպուլիստ են կամ, եթե դեռ պոպուլիստ չեն, ապա ապագա պոպուլիստներ, որոնք ևս, ունենալու են իրենց նման ցինիկ, դեմագոգ «քննադատների»:
Հայաստանը այսքան ազատ երբևէ չի եղել, և դժվար է ասել` ուրիշների ի հայտ գալու դեպքում կլինի՞, թե՞ ոչ: Հանդգնդեմ ասել ոչ, չի լինի: 


Թերություններ միշտ կան ու միշտ կլինեն, բայց արդյո՞ք հարկ կա այդ թերությունների հաշվին վստահությունդ կորցնել և լսել մեկին, ում նպատակների հետևում չգիտես էլ ինչ կա ու ինչ է թաքնված` միանգամայն ոչ:
Փաշինյանը սրանց կարող է ճնշել հստակ քայլերով, ակընկալվող «պոպուլիզմի» փոխարեն հստակ գործելով և սրանց կոլապսի մեջ դնելով: Վերջին հաշվով, եթե համեմատական գծեր անցկացնենք, ու եթե համարենք երկուսն էլ չարիք են, ապա Փաշինյանը այդ չարիքներից ամենափոքրագույնն է:

Շատերը Փաշինյանին մեղադրում են պոպուլիզմի մեջ, սակայն.. սակայն եկեք հասկանանք` արդյո՞ք դա տեղին է, թե՞ ոչ: Մինչ…

Posted by Ռուբեն Ղազարյան on Wednesday, May 1, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ