«Ասֆալտափռման» օպերացիայի շրջանակում ոստիկանները «ասֆալտին են փռել» Դերժավայի Արկադիի թիկնազորին

«Ասֆալտափռման» օպերացիայի շրջանակում այսօր ոստիկանության աշխատակիցները Ծովակալ Իսակովի պողոտայից բերման են ենթարկել ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանի (Դերժավայի Արկադի) թիկնազորի անդամներին:

Մեր տեղեկություններով, Արկադի Համբարձումյանը ամենագնաց «Մերսեդեսով» է եղել, որի հետեւից մեկ այլ մեքենայով եղել է նրա թիկնազորը: Ըստ մեր տեղեկությունների՝ «ասֆալտին» պառկեցնելու պատճառը թիկնազորով երթեւեկելն է եղել:

ՀՀ ոստիկանությունից մեր տեղեկությունը չհերքեին, ասացին, որ նմանատիպ միջոցառումներ ոստիկանությունը պարբերաբար իրականանցում է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ