![]()
«Այս գործը չունի այլ ելք, քան մեղադրանքի կասեցումը, եթե այլ կերպ գնաց, ապա իրավական դաշտը մաքրելու պայքար է գնալու։
Սա չի նշանակում, որ եթե ինձ մեղադրանք են առաջադրել՝ ես կռիվ եմ տալու, այլ քաղաքացիներն էլ են տեսնում, որ խնդիր կա»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՊՎԾ նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանը։
Նա անդրադարձավ նաև նրան, որ իրեն հաճախ ասում են, թե անփորձ է եղել․ «Ինձ ասում են, որ անփորձություն եմ արել, բայց Դատախազությունում հարուցված գործը լրիվ այլ բանի մասին է խոսում։
![]()
Ես արել եմ իմ գործը, ցավոք, այլ մանրամասներ հայտնել չեմ կարող»։
տեսանյութը՝ armlur
![]()