Կա «Որդեկորույս մայրեր» ՀԿ-ն, ինչո՞ւ Ձեր ցավն էլ այդպես «ճղճղան» չէ․ պատգամավորի հարցը՝ Գևորգ Արշակյանի մորը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանն այսօր Աժ–ում հարց ուղղեց Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված դատավորների թեկնածու առաջադրված Նաիրա Հովսեփյանին, որը 44–օրյա պատերազմի ժամանակ զոհված Գևորգ Արաշկյանի մայրնն է։

«Դուք այն մասնագետն ենք, որ ամեն ինչ տանելու եք իրավական ճիշտ ուղով, ինձ այլ հարց է հետաքրքրում։ Գիտեք, որ ստեղծել են «Որդեկորույս մայրեր» ՀԿ–ն և շատ հաճախ այնպիսի ակցիաներ են կատարում, որոնք անհարիր են, դուք էլ հերոս տղա ունեք կորցրած և ի՞նչպես եք համակերպվում Ձեր ցավի հետ, ինչո՞ւ Ձեր ցավնն էլ այդպես ճղճղան չէ, ինչպես շատերինը, ինձ դա հետաքրքիր է։ Այդ ցավի միջով յուարքանչյուրս անցել է և գիտի թե դա իրենից ինչ է ներկայացնում»։

Նաիրա Հովսեփյանը արձագանքելով պատգամավորի բարձրացրած հարցին՝ նկատեց՝ սա շատ զգայուն և նուրբ հարց է, բայց պետք է սովորել ցավի հետ ապրել։

«Ինձ օգնում են իմ գործընկերները, տղայիս ընկերները, ուսուցիչները, դասախոսները, փիլիսոփաները։ Բացեմ մի գաղտնիքը․ ես ամեն օր փիլիսոփաներին եմ լսում, կարդում եմ «Նարեկացի», Աստվածաշունչ, նաև ԲԴԽ–ում աշխատանքն է օգնում, ինչքան ծանրաբեռնված ես, այնքան ավելի շատ ես կարողանում ցավի հետ ապրել։ Մայրերի հետ պետք է զգույշ վարվես։

Մամուլում տարբեր ձևակերպումներ եղան․ Գևորգիս անվանեցին «թանկագին կորուստ», որը վերաբերվում է նաև մյուս տղաներին, զոհված, զոհ, հանգուցյալ։ Մեր հերոս տղաները զոհեր չեն, հանգուցյալներ չեն, իրենց կյանքը նվիրել են, որ զոհեր չլինեն, հերոս մարդը չի կարող զոհ լինել»,– ասաց նա։

Վերջինս նշեց, որ առաջարկով դիմել է նաև ԿԳՄՍ նախարարությանը, որպեսզի ծնողներին տրամադրվեն տոմսեր թատրոն, բալետ կամ օպերա գնալու համար․ «Արվեստը կարող է հանդարտեցնել մարդուն։ Շատ հաճախ մայրիկներով հանդիպում ենք ունենում, ուխտագնացության գնում։ Ժամանակի հետ ցավը չի անցնում, բայց մայրիկներին կարող է օգնել մի վեհ գաղափար՝ ուժեղ Հայաստանը։ Մենք պետք է թիկունք լինենք երկրին, որպեսզի մեր զավակների հիշատակը վառ մնա»։

Պատգամավորնն էլ իր հերթին արձագանքեց՝ պետք է հասկանալի լինի, որ այդ տղաները չեն զոհվել, այլ պետականություն են կերտել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ