21-րդ դար. մարդկությունը ու քաղաքակրթությունը նահանջ են ապրում.Մովսես Հարությունյան

Մովսես Հարությունյանը գրում է.

❗21-րդ դար. մարդկությունը ու քաղաքակրթությունը նահանջ են ապրում…
Եգիպտոսի տարածքով` Սինայի անապատով, արաբները ուսերին բեռնված պարկերով սնունդ են տանում դեպի շրջափակված Գազայի հատված` արևի տակ անցնելով հարյուրավոր կիլոմետրեր։

⚠️ Տեսանյութը տելեգրամ ալիքումս`

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 000 հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ