![]()
Վայոց ձորի փոխմարզպետը բացարձակ խեղաթյուրված է ներկայացնում այն, ինչ տեղի է ունեցել, նա դիմել է ոստիկանություն, և կպարզվի, թե իրականում ով ում է հայհոյել։ NEWS.am–ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով նախօրեին Եղեգնաձորում տեղի ունեցած միջադեպին։
«Իմ քայլի» պատգամավոր Քրիստինե Պողոսյանը դեպքի առնչությամբ հայտարարել էր, որ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, ամենայն հավանականությամբ, հատելով ալկոհոլի թույլատրելի սահմանը, անցել է շնորհքի, կուլտուրայի սահմանը, եւ ենթակա է քաղաքական պատասխանատվության։
ԲՀԿ պատգամավորը բացառեց, որ Սերգեյ Բագրատյանը կարող էր ալկոհոլի ազդեցության տակ լինել․ «Ես կհորդորի իմ գործընկերներին անպատասխանատու հայտարարություններ չանել, ես շատ երկար տարիներ եմ ճանաչում Բագրատյանին՝ ուղղակի բացառում եմ, որ նա կարող է լինել ալկոհոլի ազդեցության տակ և կարող է ոչ վայելուչ արտահայտություններ թույլ տալ»,– ասաց։
![]()
աղբյուրը՝ NEWS.AM
![]()