Մարգարիտա Սիմոնյանի հայտարարությունը՝ Ռուբեն Վարդանյանի մասին

«Ակնհայտ է, որ տասնամյակներով աշխատելուց և կապիտալ վաստակելուց, ազդեցիկ ընկերներից, փառատոներում ծափահարություններ ստանալուց հետո նա կյանքում կարևոր համարեց իր ժողովրդի ազգային շահը»,— Մարգարիտա Սիմոնյանը նշել է, որ հիանում է Ռուբեն Վարդանյանի խիզախությամբ և հիշեցրել, որ պատերազմի ամենաթեժ պահին նա Լոնդոնում մեծացած իր որդուն ուղարկել է Ղարաբաղ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ռուս գործարար, միլիոնատեր, Լեռնային Ղարաբաղի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի հետ կապը կորել էր: Ըստ տեղեկությունների՝ դա եղել էր այն բանից հետո, երբ նա անցնելիս է եղել Լաչինի սահմանային անցակետով:

Նրա ձերբակալության ու գերեվարման մասին տեղեկությունը հաստատել է վերջինիս կինը, այնուհետ՝ Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը:

Հիշեցնենք՝ Վարդանյանը միաժամանակ ՀՀ և ՌԴ քաղաքացի է, ՀՀ քաղաքացիություն նա ստացել է 2021 թվականին: Մինչ այդ երկար տարիներ ապրել և ձեռնարկատիրական գործունեությամբ, գործարարությամբ է զբաղվել Մոսկվայում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ