![]()
Այսօր՝ ապրիլի 28-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Քրիստինե Պողոսյանը ուղիղ ելերում ներկայացրել է, թե իրականում ինչ է տեղի ունեցել ուղիղ եթերում ներկայացրել է, թե իրականում ինչ է տեղի ունեցել Վայոց ձորում Քաղքացու օրը
Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանը NEWS.am–ին հայտնել էր, որ նախօրեին Եղեգնաձորում ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ մամուլում տարածված տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում։
Հիշեցնենք, որ Shamshyan.com-ի տեղեկություններով երեկ ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել Վայք քաղաքի բնակիչ 38-ամյա Ռազմիկ Տոնոյանի կողմից, որը հայտնել է, որ նույն օրը ժամը 16:30-ի սահմաններում Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում Քաղաքացու օրվան նվիրված միջոցառման ժամանակ իրեն են մոտեցել Երևանի բնակիչ 56-ամյա Սերգեյ Բագրատյանը և Վայոց ձորի մարզի Եղեգիս գյուղի բնակիչ, 50-ամյա Արմեն Սետրակյանը:
![]()
Նրանք անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել հասարակության նկատմամբ, իր հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, անվայել արտահայտություններ, վիրավորել և փորձել են հարձակվել իր վրա և իրեն հարվածել:
![]()