«Սա արդեն բոլորիս վերջին հնարավորությունն է…». Նվեր Մնացականյանի հերթական 1 րոպեն

Մեկ տարի առաջ Սերժ Սարգսանի և Նիկոլ Փաշինյանի պատմական հանիպման մասին հնրապետական կուսակցականի մասնակգությամբ հաղորդումը հավանել էր մոտ երեք տասնյակ քաղաքացի:

Չհավանողների թիվը՝ ահագին դառը մեկնաբանություններով, հարյուրապատիկ անգամներ շատ էր: Հանրապետական իշխանության հրաժարականից մեկ տարի անց էլ այս վիճակագրության դառնությունը շարունակում է մնալ Հայաստանի նախկին կառավարիչների հանդեպ հանրային վերաբերմունքի հինական ցուցիչը:

Ինչու՞ և ե՞րբ է հասցրել կուտկվել այս ատեության չափաբաժինը` հիմա արդեն ավելորդ է բացատրել: Որովհետև խաղն ավարտված է: Ֆուտբոլի լեզվով Հայաստանը քաղաքական և տնտեսկան կոռուպցիայի ենթախմբից արդեն մեկ տարի է դուրս է եկել ժողովրդավարության բարձրագույն լիգա: Ի դեպ՝ վերջին հնարավորությամբ:

Ընդամենը հասկանալ է պետք, որ վերջին հնարավորությունն արդեն բոլորինն է`  այդ թվում հեղափոխությամբ մերժվածներինը: Միայն թե դա խոստովանել է պետք՝ պարզ, դասական խոստովանությամբ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ