![]()
Այս անգամ Հ1-ի եթերում «Լավ Երեկո»-ի հյուրն է ԱՆ նախար Արսեն Թորոսյանը: Իրենց պատվավոր հյուրին հաղորդման հաաղորդավարներ Գարիկը և րամն առաջարկեցին բավականին հետաքրքիր խաղ խաղալ:
Հիշեցնենք, որ Արսեն Թորոսյանը 2005-2010 թվականներին եղել է Առողջության առաջնային պահպանման բարեփոխումների ծրագրի Ընտանեկան բժշկության և բուժօգնության որակի համակարգող։
2010-2011 թվականներին հանդիսացել է ՀՀ ԱՆ տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի Մոնիտորինգի և գնահատման բաժնի վարիչ և տնօրենի պաշտոնակատար: 2011-2015 և 2016-2018 թվականներին եղել է ՄԻԲՍ բժշկական ախտորոշիչ կենտրոնի տնօրեն` կենտրոնը կարճ ժամկետում դարձնելով տոմոգրաֆիայի ոլորտում առաջատար:
![]()
Հայաստանի Հանրապետական կուսակցության իշխանության ժամանակահատվածում ունեցել է ընդդիմադիր կեցվածք։ Հանդիսացել է «Հիմա» քաղաքացիական նախաձեռնության անդամ։ 2018 թվականի Հայաստանում թավշյա հեղափոխության ժամանակ մասնակցել է քաղաքացիական անհնազանդության պայքարին։
Արսեն Թորոսյանը 2018 թվականի օգոստոսից հանդիսանում է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ: 2018 թվականի մայիսի 12-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ առողջապահության նախարար:
«Ախխխխ էս ով էր»․ խաղ՝ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ։ #ԼավԵրեկո
Posted by Առաջին ալիք on Friday, April 26, 2019
![]()