Ադրբեջանում 3 դեռահաս աղջիկ է ինքնասպանություն գործել

Ադրբեջանի Խիրդալան բնակավայրում երեք դեռահաս ինքնասպանություն է գործել։

Օրեր առաջ ինքնասպանություն գործած աղջիկներից մեկը 16 տարեկան է եղել, մյուսը՝ 15:

Երեկ Խիրդալան քաղաքում Ռասուլզադեի փողոցում գտնվող բնակելի շենքի պատուհանից մեկ այլ դեռահաս աղջիկ էլ ցած է նետվել։

Ըստ տեղեկությունների՝ 16 և 15 տարեկան աղջիկները ընկերուհիներ են եղել, բայց ապրել են տարբեր վայրերում. մեկը՝ Խիրդալանում, մյուսը՝ Բաքվի շրջանի գյուղերից մեկում։ Թեև կան տեղեկություններ, որ նրանք միասին այցելել են նույն կրկնուսույցի մոտ՝ համալսարանի ընդունելության պատրաստվելու համար, սակայն պաշտոնական հաստատում չկա, որ նրանց ինքնասպանությունը տեղի է ունեցել այդ դասերից հետո:

Ի պատասխան ադրբեջանի ԶԼՄ-ներից մեկի հարցման՝ Գլխավոր դատախազությունը հայտնել է, որ երեք գործերից յուրաքանչյուրը առանձին գտնվում է Աբշերոնի շրջանի դատախազությունում, և կտրվի լրացուցիչ տեղեկություն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ