![]()
Այսօր Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հետ զրույցում լրագրողը հիշեցրեց. «Երբ Փաշինյանը պատերազմից հետո եկավ Սյունիք, Դուք և մյուս համայնքապետերը փակեցիք նրա մուտքը Սյունիք ցամաքային ճանապարհով:
Պահանջում էիք Փաշինյանի հրաժարականը, հետո Ձեր նկատմամբ, ինչպես Դուք եք բնութագրում, քաղաքական հետապնդում տեղի ունեցավ, Դուք կալանավորվեցիք: Այս և մյուս տարաձայնությունները հաշվի առնելով, մարդիկ չեն կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ դուք կարող եք Փաշինյանի հետ…»:
«Փաստն այն է, որ մեր ազգաբնակչության մեծ մասը իր վստահության քվեն տվել է Փաշինյանին: Դրանից հետո ես եղել են ազատազրկման մեջ, ապա մասնակցել համայնքապետի ընտրություններին: Ես էլ ըտեղ եմ հաղթել: Հիմա ազգը որոշել ա, որ Նիկոլ Փաշինյանը լինի վարչապետ, ինձ էդ հարցը ինչի՞ են տալիս: Իմ պայքարը ոչ մի անգամ չի եղել քաղաքական դաշտում, երբեք այդ ֆորմատի մեջ չի եղել: Ես պայքարել եմ Արցախի լինելիության համար: Մարդ եմ, ում պապերը ընտանիքը կռվել ու կռվում ա Արցախի համար: Ես էլ ինչքանով կարամ իմ կյանքով պատրաստ եմ Արցախի համար պայքարել: Ինչի՞ ընենց մեկը կարա լինի, որ իրան նենց ուժեղ տղու տեղ պահի, որ կարա մեզնից ավելի ուժե՞ղ պայքարի Արցախի համար… Ուղղակի անպատժելիությունը հասել ա ընենց մակարդակի, որ եթե մի քանիսի ծնոտը չ***դվի, այլ վրից պ***ի, …»: Լրագրողի դիտարկմանը, թե բռնության կոչեր անել պետք չի, Առուշանյանը հակադարձեց, թե դրանք իր տեսանկյունից են բռնության կոչեր, իր տեսանկյունից դա նորմալ ա:
Մանրամասն՝ տեսանյութում
![]()