Yandex Go-ն սկսում է սոցիալական ծրագիր՝ անվճար ուղևորություններ տրամադրել բարեգործական կազմակերպություններին (տեսանյութ)

Վերջերս՝ հունիս ամսին Յանդեքս Գո-ն թողարկեց հատուկ հնարավորությունների էկրանը, որպեսզի հավելվածը հնարավորինս հարմարավետ լինի տարբեր կարիքներ ունեցող օգտատերերի համար։

Սակայն նորությունները Յանդեքսում այսքանով չեն ավարտվում: Օգոստոսի 10-ից Yandex Go-ն Հայաստանում սկսել է մշտական սոցիալական ծրագիր՝ անվճար ուղևորություններ տրամադրելով բարեգործական կազմակերպություններին:

Տաքսին հասանելի կլինի թե՛ խնամակալության տակ գտնվող անձանց, թե՛ նրանց աջակցող մասնագետներին, օրինակ՝ բժիշկներին, հոգեբաններին, արտասահմանաից հրավիրված մասնագետներին:

Այս պահին ծրագրում ներառված է 4 կազմակերպություն՝ «Հայ մայրեր», «ՎԻՎԱ», «Ժպիտների քաղաք» և «Շտապիր դեպի բարին:

«Ամեն ամիս բարեգործական հիմնադրամները ստանալու են 170 հազար դրամ ուղևորությունների բյուջե, որը կարող են բաշխել՝ ելնելով կարիքներից: Ծրագիրը դեռևս պիլոտային է, սակայն հաջողելու դեպքում այն ընդլայնելու է համագործակցությունը՝ ներառելով նոր շահառուներ: Տրամադրվող գումարի չափը ևս վերանայվելու է հաշվի առնելով պահանջարկը»,- այս մասին միջոցառման ժամանակ ասաց Յանդեքս Գո ընկիերության միջազգային շուկաների սոցիալական պրոեկտների ղեկավար Սվետլանա Վորոնինան:

Վերոնշյալ կազմակերպությունների համար բարեգործական ուղևորությունները կատարվելու են մարդատար մեքենաներով՝ Ստարտ, Էկոնոմ, Կոմֆորտ և Կոմֆորտ+ սակագներով։ Պատվերները հասանելի են լինելու միայն բարձր վարկանիշով և լավ գնահատականներով վարորդներին։

Հայաստանում Yandex Go-ի տարածաշրջանային մենեջեր Բագրատ Եղիազարյանը ողջունեց ծրագիրը և հույս հայտնեց, որ այն կունենա լավ ընթացք և ապագա. «Մեզ համար շատ կարևոր է որ Յանդեքս Գո-ն լինի հարմարավետ տարբեր կարիքներ ունեցող մարդկանց համար: Մենք մեկնարկում ենք մի շատ հիանալաի նախագիծ, որը մեզ համար շատ կարևոր է և մեծ սիրով ենք դա անում»:

Միջոցառման շրջանակում ելույթ ունեցավ նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության ռազմավարական ոլորտների վարչության պետ Արևիկ Մարգարյանը:

«Էկոնոմիկայի նախարարությունը անխոս ողջունում է այս նախաձեռնությունը և մենք միանշանակ աջակցում ենք ինկլյուզիվ ֆորմատի ցանկացած մոտեցում, բոլորիս հայտնի է, որ այն սատարում է տնտեսության զարգացմանը: Ողջունելի է, որ Yandex Go-ն կարևորություն և տնտեսական նպատակահարմարություն է տալիս նման ձեռնարկատիրական գործունեությանը և, ինչպես տեսնում ենք, կիրառում է ինկլյուզիվ բիզնես մոդել: Բիզնեսի նմանօրինակ ռազմավարությունը խթանում և ստեղծում է հավասար հնարավորություններ բնակչության խոցելի հատվածի համար՝ ապահովելով տնտեսության գործունեության բոլոր մասնակիցների համար փոխշահավետ պայմաններ»,- ասաց նա:

«City of smile» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ Սեդա Քոսակյանը նույնպես ողջունեց ծրագիրը. «Նա նշեց, որ «City of smile» հիմնադրամի շահառուները այն երեխաները և երիտասարդներն են, ովքեր քաղցկեղի դժվարին ճանապարհն են հաղթահարում և ցավոք շատ մեծ փորձությունների միջով են անցնում: Սեդան շնորհակալություն հայտնեց Յանդեքս ընկերությանը, որ այս քայլով մի փոքր հեշտացնում են այդ դժվարին ճանապարհը»:

Նշենք, որ ծրագիրը գործելու է Հայաստանի այն բոլոր քաղաքներում, որտեղ գործում է Yandex Go-ն։ Այդ քաղաքներն այժմ 20-ից ավելի են։

Մանրամասները տեսանյությում՝

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ