ԿԸՀ-ում առաջադրման դիմումներ են տվել Արզաքանցյանի «Ուժը հայրենյաց» և «Դոգ»-ի «Հանրային ձայն» կուսակցությունները ևս

Օգոստոսի 12-ի առավոտյան ԿԸՀ են այցելել «Ուժը հայրենյաց» կուսակցության ներկայացուցիչները։

ԿԸՀ-ից տեղեկացնում են՝ կեսօրին էլ առաջադրումների համար եկել են «Հանրային ձայն» և «Ազգային առաջընթաց», իսկ աշխատանքային օրվա ավարտին՝ «Հաղթանակ» կուսակցությունների ներկայացուցիչները։

Այսպիսով, այսօրվա տվյալներով՝ առաջադրված կուսակցությունների թիվը 8-ն է։ Առաջադրման ավարտին մնաց 1 օր։

Հիշեցնենք՝ օգոստոսի 3-ից սկսվել են Երևանի ավագանու ընտրությունների առաջադրումները:

Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ԿԸՀ պետք է ներկայացրվի մինչև օգոստոսի 13-ը՝ ժամը 18:00-ն:

Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի օգոստոսի 23-ից և կտևի մինչև սեպտեմբերի 15-ը՝ ժամը 24։00-ն։

Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ