![]()
Երևանի ավագանու ընտրություններում «Հանրապետություն» կուսակցության ընտրական ցուցակը կգլխավորեն Արտակ Զեյնալյանը, Սարգիս Մադաթյանը և Անի Խաչատրյանը:
Այս մասին տեղեկացնում են կուսակցությունից:
Օգոստոսի 3-ից սկսվել են Երևանի ավագանու ընտրությունների առաջադրումները: Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է 2023 թվականի օգոստոսի 13-ից մինչև օգոստոսի 18-ը:
Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին:
![]()