![]()
«Մայր Հայաստանը» նպատակ է դրել իրականացնել իշխանափոոխություն եւ դա սկսել Երեւանի ավագանու ընտրություններով։
Այս մասին այսօր՝ օգոստոսի 9-ին, «Մայր Հայաստան» շարժման հիմնադիր հավաքի ժամանակ ասել է շարժման քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թեւանյանը։
«Մեզ խաբում են, թե հանձնելով խաղաղություն են բերելու, մեզ պառակտում են՝ ասելով թե «հայաստանցի» ու «ղարաբաղցի» բաժանումը կարող է փրկել Հայաստանը։ Ասում են՝ Արցախը տանք, որ Արցախը փրկենք։ Մենք դեմ ենք, մենք օգտագործելու ենք բոլոր հարթակները եւ հնարավորությունը, որ այս իշխանության քթից բերենք այս շոուները։ «Մայր Հայաստանը» նպատակ է դրել իրականցնել իշխանափոոխություն եւ դա սկսվել ավագանու ընտրություններով»,- հայտարարել է Թեւանյանը։
![]()