Ուշագնացության դեպքերը գրանցվում են ամեն օր․ ԼՂ ՄԻՊ-ը կրկին անդրադարձել է տիրող իրավիճակին

Լեռնային Ղարաբաղի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը Twitter-ի իր միկրոբլոգում կրկին անդրադարձել է ԼՂ-ում տիրող իրավիճակին։

«Ուշագնացության դեպքերը գրանցվում են ամեն օր: Արցախում խորացող հումանիտար ճգնաժամն ավելի տեսանելի է դարձնում թերսնման և սովի անդառնալի հետևանքները։ Մարդկանց առողջության ամենօրյա վատթարացման և թերսնման պատճառով ուշագնացության դեպքերը շարունակում են աճել»,- գրել է Ստեփանյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ