![]()
ՀՀ վարչապետի օգոստոսի 7-որոշմամբ աշխատանքային խումբ կստեղծվի՝ Հայաստանի Հանրապետությունում անտառային հնարավոր
հրդեհավտանգ իրավիճակների մշտադիտարկման, հրդեհների կանխարգելման, անհրաժեշտ կարողությունների գնահատման, արագ
արձագանքման, հրդեհների դեմ պայքարի, դրանց տարածման կանխման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն ուղղված
միջոցառումների իրականացման նպատակով: Այս մասին civic.am-ը տեղեկացավ կառավարության կայքից:
Աշխատանքային խմբի ղեկավարը՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա պարբերականությամբ Հայաստանի
Հանրապետության վարչապետի աշխատակազմ պետք է ներկայացնի տեղեկատվություն կատարված աշխատանքների վերաբերյալ: Աշխատանքային խմբի կազմում կլինեն Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ, փրկարար
ծառայության պետը (աշխատանքային խմբի ղեկավար),
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալը,
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարը, ՀՀ ն քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պետը, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության պետի տեղակալը, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության պետի տեղակալը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի նախագահ «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենը (համաձայնությամբ)
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենը (համաձայնությամբ), ինչպես նաեւ ՀՀ մարզպետների տեղակալները (ըստ անհրաժեշտության):
![]()