![]()
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է․
Արցախը մեր ինքնությունն է, մեր ԵՍ-ն է։
Արցախը վաղուց դադարել է մեզ համար տարածք լինելուց, այն մեր պատիվն է, մեր ուժն է, մեր միտքն է, մեր գաղափարն է։
Արցախը պահելու համար դժվարություններին իսկապես դիմանալ է պետք, զրկանքները տանել է պետք, ժամանակը ոչ թե իրար հայհոյելու վրա ծախսել է պետք, այլ պարզապես ուժեղանալու վրա ծախսել է պետք․․․
Արցախը յուրքանչյուր ՀԱՅԻ պատիվն է։ Մեզ բաժին հասած թշնш մին մեզ հետ այլևս բաց խաղաքարտերով է խաղում, որքան էլ ասի, թե խաղն ավարտված է, միևնույն է , խաղը շարունակվում է և այն կարող է հենց մեր օգտին ավարտվի։
Միայն թե մենք միասնությունը, միաբանությունը չստորադասենք կուսակցությանը, թայֆայությանը, առևտրականի հոգեբանությանը․․․
![]()