![]()
Արդեն տևական ժամանակ է, ինչ համացանցում տեղադրվել և բավականին հաջող ձևով օգտատերերի կողմից տարածվել է հայտնի երգչուհու Բեյոնսեյի մասնակցությամբ մի տեսահոլովակ, որն իբրև թե նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերին:
Իրականում երգչուհու կատարումը կապ չունի Հայոց ցեղասպանության հետ, իսկ տեսահոլովակը շինծու է:
Իսկ եթե մի փոքր ավելի ուշադիր դիտենք տեսահոլովակը, ապա կարելի է նկատել, որ իրականում տեսահոլովակում օգգտագործված են բազմաթիվ կադրեր ավելի վաղ նկարահանված Ինգա և Անուշ Արշակյանների «Ապրելու Ապրիլ» տեսահոլովակից:
Այնպես, որ խորհուրդ ենք տալիս չտրվել գայթակղությանն ու չտարածել տեսանյութը, քանզի հայտնի երգչուհին չունի Հայոց ցեղասպանությանը նվիրած տեսահոլովակ:
Իսկ Ինգա և Անուշ Արշակյանների «Ապրելու Ապրիլ» տեսահոլովակը կարող եք դիտել ստորև:
![]()