Աշոտը նոր ռեկորդ սահմնեց Գյումրիում ու այն նվիրեց Ցեղասպանության 1.5 մլն նահատակների հիշատակին

Հայոց եռագույնն ուսերին Աշոտ Խանոյանն ապրիլի 24-ին իր հերթական ռեկորդը սահմանեց, այս անգամ՝ Գյումրիում: Ատամներոով 10 մեքենա քաշեց: Աշոտ Խանոյանն իր նոր ռեկորդը նվիրեց Ցեղասպանության 1.5 մլն նահատակների հիշատակին:

«Քանի որ մեր հայ ազգին կոտորել են, եւ ես էլ էս շնորհքը ստացել եմ Աստծո կողմից, որոշեցի էսօր ռեկորդ սահմանել, եւ աշխարհին ապացուցել, որ հայ ազգը հզոր ազգ է, եւ ինչքան էլ կոտորեն, ծնկի չի գա:

Իսկ Գյումրին դյուցազունների քաղաք է, դրա համար էլ հենց այստեղ եմ ուզում իմ նոր ռեկորդը սահմանել»,-հայտարարեց Աշոտն ու տերունական աղոթքից հետո մոտեցավ Վարդանանց հրապարակում կանգնած մեքենաներին:

Ի սկզբանե 24 մեքենա էր նախատեսել ատամներով քաշել 33-ամյա ջավախքցին, սակայն Գյումրու Վարդանանց հրապարակում այդքան ավտոմեքենա դասավորելու հնարավորություն չեղավ: Ընդամենը 10-ը տեղավորվեց: «Ոչինչ, ես պատրաստ եմ, հենց հարմար եղավ, դա էլ կանեմ»,-ասաց  Աշոտը:

աղբյուրը՝ ArmTimes

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ