![]()
«2023 թվականի Հունվարի 1-ից մինչ այսօր կազմվել է 7186 վարչական արձանագրություն, որից 790-ը՝ հանրային սննդի օբյեկտներում չծխելու կարգը խախտելու, 6044 արձանագրություն՝ արգելված վայրերում ծխելու և 352 արձանագրություն՝ պաշտոնատար անձանց նկատմամբ»:
Այս մասին այսօր ՀՀ Կառավարության նիստիժամանակ ասաց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը:
Արձագանքելով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ օրենքի նպատակը տուգանքներ գրելը չէ, այլ այն, որ մարդիկ չծխեն:
«Պետք է նաև պատասխանատվությունը դնենք սեփականատերերի և աշխատողների վրա, որպեսզի նրանք թույլ չտան: Ընդ որում, այդ քննարկումը կար, թե ի՞նչ իմաստ ունի բացօթյա սրճարաններում և կանգառներում ծխելն արգելել. իմաստն այն է, որ մենք ծխողի համար ուզում ենք ստեղծել դիսկոմֆորտ, ուզում ենք բոլոր հնարավոր ձևերով արգելակել իր ծխելու հնարավորությունները: Մեր խնդիրն այն է, որ ծխող մարդու համար հնարավորինս շատ դիսկոմֆորտ ստեղծենք»,- նշեց վարչապետը:
![]()