![]()
MAMUL.am-ի խմբագրություն դիմած քաղաքացին՝ Ծաղիկ Խուդաթյանը Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին է դիմում խնդրանք-ահազաննգով: «Քույրս՝ Թերեզա Խուդաթյանը, ( ծնված 1974 թվին) ս․թ․ ապրիլի 10-ից «Սթիվենս Ջոնսոն» ախտորոշմամբ գտնվում է Էրեբունի բժկական կենտրոնի ռևմատոլոգիական բաժանմունքում։ Երկու շաբաթ տևած «բուժման» ընթացքում, որի համար վճարել ենք մոտ 270 000 ՀՀ դրամ (քույրս գործազուրկ է), ստացել և ստանում է «մեդիպրեդ» հորմոնալ դեղահաբերը՝ օրական 7-8 ութ հատ։
Հիվանդանոց տեղափոխելու սկզբնական ժամանակահատվածում ոտնաթաթերը եղել են գունափոխված։
«Առաջարկել են ոտքերի անդամահատում». հիվանդի քույրը օգնություն է խնդրում նախարարից:
![]()
Հիվանդանոցի բուժաշխտակազմի թողտվության և բացարձակ անտարբերության պատճառով հիվանդի վիճակը գնալով բարդացել է և երեք-չորս օր առաջ նկատվել է ոտնաթաթերի կտրուկ սևացում։Ապրիլի 22-ին սույն հիվանդանոցի բժիշկները հենց հիվանդին, ով ունի շաքարային դիաբետ (30 միավոր), առաջարկել են ոտքերի անդամահատում՝ նշելով, որ իրենք այլևս անելիք չունեն։
![]()
Հարգելի՛ Արսեն Թորոսյան,
դիմում եմ Ձեզ՝ որպես ՀՀ Առողջապահության նախարար և որպես բժիշկ, շտապ արձագանքել և լուծում տալ այս խնդրին, քանի որ յուրաքանչյուր վայրկյանը կենսական նշանակություն ունի:
Հետադարձ կապ՝ 093 31 98 95-Ծաղիկ Խուդաթյան (հիվանդի քույրը)»,- մասնավորապես գրված է նամակում:
![]()