![]()
ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ ԳՄ Հայաստանի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը 2023 թվականի մայիսի 31-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2022 թվականի իր գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը:
Ըստ այդմ՝ Սաղաթելյանը ներկայացրել է համատեղ սեփականությամբ 8 հողամաս, որոնք բոլորն էլ գտնվում են Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղում։
Երևանի Կենտրոն վարչական շրջանում ընդդիմադիր ներկայացուցիչն ունի բաժնային՝ 50 տոկոս սեփականությամբ բնակարան, որը ձեռք է բերել 2017 թվականին, ինչպես նաև՝ միանձնյա մեկ բնակարան Երևանի Արաբկիր վարչական շրջանում, որը գնել է 2008 թվականին։
Վերջինս շարժական գույք չի հայտարարագրել:
Որպես նվիրատվություն Սաղաթելյանը ներկայացրել է 8 միլիոն դրամ արժողությամբ մատանի, որը տարեվերջին պահպանվել է։
Նրա հայտարարագրած բանկային հաշիվների մնացորդները հետևյալն են՝ 4.04 դոլար, որը տարեվերջին դարձել է 54,11 դոլար և 2 միլիոն 656 հազար 547 դրամ, որն էլ տարեվերջին դարձել է 512 հազար 383.6 դրամ։
Սաղաթելյանի կանխիկ միջոցները տարեսկզբին կազմել են 92 հազար դոլար, 56 միլիոն դրամ, 28 հազար եվրո, որոնք տարեվերջին դարձել են 89 հազար դոլար, 39 միլիոն 500 հազար դրամ, իսկ 28 հազար եվրոն պահպանվել է։
Ընդհանուր եկամուտները տարվա ընթացքում կազմել են 7 միլիոն 281 հազար 980 դրամ, որը ստացել է ՀՀ Ազգային ժողովից՝ որպես աշխատակազմից։
Վերջինս ունի նաև վարկ, որի մայր գումարի չափը կազմում է 46 միլիոն 272 հազար 6 դրամ։
Իշխան Սաղաթելյանի կինը՝ Լիանա Խաչատրյանն էլ երեք կազմակերպությունում՝ «Ինվետս հոթել գրուպ», «Արիանա հյուրանոց», «Մասսակա» ՍՊԸ, ունի բաժնեմաս, որոնցից երկուսում՝ 100, վերջինում՝ 50 տոկոս:
![]()