Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն իրավապահները դեռ որոնում են

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) որդին՝ Տիգրան Խաչատրյանը, դեռևս չի հայտնաբերվել և վարույթն իրականացնող մարմնին չի ներկայացվել։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) որդու՝ Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ Գորիսում միջադեպ էր տեղի ունեցել, հնչել էին կրակոցներ։

Տիգրան Խաչատրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել և կալանավորելու միջնորդություն ներկայացվել, նա գտնվում է հետախուզման մեջ:

Ոստիկանությանը տրվել է հանձնարարություն՝ Տիգրան Խաչատրյանին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ