Հազիվ ոտքի վրա կանգնող Էրդողանը որոշել է բասկետբոլ խաղալ և հերքել իր վատառողջ լինելու մասին լուրերը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նորից հայտնվել է թուրքական և միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:

Այս մասին գրում է ermenihaber-ը:

Թուրքիայի ղեկավարը հանդիպել է թուրք հայտնի նախկին բասկետբոլիստ Հիդայեթ Թյուրքօղլուի հետ և որոշել բասկետբոլ խաղալ՝ նպատակ ունենալով հերքել իր առողջական խնդիրների մասին շրջանառվող լուրերը։

Թուրքական իշխանական լրատվամիջոցներն առիթը բաց չեն թողել, որպեսզի շրջանառության մեջ դնեն Էրդողանի բասկետբոլ խաղալու տեսանյութը:

Ավելի վաղ Էրդողանը նույնպես խաղացել էր բասկետբոլ իր վատառողջ լինելու վերաբերյալ լուրերը հերքելու համար:

Պաշտոնական հանդիպումների ժամանակ, սակայն, Էրդողանը հազիվ է կարողանում մնալ ոտքի վրա, դժվարությամբ է քայլում, իսկ առանց մեկի օգնության էլ չի կարողանում աստիճաններով իջնել կամ բարձրանալ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ