Ընդդիմությունը չի գա վարչապետի մասնակցությամբ քննիչ հանձնաժողովի նիստին, որովհետև եթե գա, հարցեր տա, պատասխանները լսի, այլևս չի կարող դուրս գալ և անիմաստ մեղադրանքներ հնչեցնել. Վահագն Ալեքսանյան

Ամսի 20-ին տեղի է ունենալու քննիչ հանձնաժողովի նիստ, որի ժամանակ հարցերին է պատասխանելու ՀՀ վարչապետը։

Ընդդիմությունը թող գա քննիչ հանձնաժողովի նիստերին. չեն գալու, որովհետև, երբ գան, հարցերը տան, պատասխանները լսեն, այլևս չեն կարող դուրս գալ և անիմաստ մեղադրանքներ հնչեցնել. Հանրային ՀԸ-ում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ