Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին և պահանջ ներկայացրել Հայաստանին

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Կառավարության այսօրվա նիստում Հակարիի կամրջի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ի հերթական սադրանքի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին:

«Կտրականապես հերքում ենք Նիկոլ Փաշինյանի այն անհեթեթ հայտարարությունները, թե, իբր, Ադրբեջանն է սահմանամերձ հատվածներում սադրանքի նախաձեռնողը: Նաև հերքում ենք ՀՀ վարչապետի այն հայտարարությունները, որոնք վերաբերում են Լաչինում ապօրինի անցակետի տեղադրման պատճառով առաջացած լարված հումանիտար իրավիճակին և Ադրբեջանի կողմից Արցախում էթնիկ զտում իրականացնելուն»,- ասված ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

Ադրբեջանը Հայաստանից պահանջել է «դադարեցնել սադրանքները, պատասխանատվությամբ և կառուցողականորեն մոտենալ խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցություններին»։

Հիշեցնենք՝ երեկ հայտնել էինք, որ ադրբեջանցիները ռուսների օգնությամբ իրենց դրոշը տեղադրել էին Հայաստանի տարածքում։ Ռուս զինծառայողներն իրենց զրահափոխադրիչներով պատնեշ էին դրել, ինչից հետո ադրբեջանական կողմը դրոշ էր տեղադրել: «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, սակայն, հայկական կողմի գործադրած ջանքերի շնորհիվ ՀՀ տարածքում տեղադրված ադրբեջանական դրոշը հեռացվել է:

«Հայկական ժամանակ»-ը հրապարակել էր տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են ռուսներն օգնում ադրբեջանցիներին տեղադրել ադրբեջանական

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ