Ինչ ունեցվածք է հայտարարագրել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2023 թվականի մայիսի 31-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2022 թվականի իր գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը:

Ըստ այդմ՝ Վարդապետյանը Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ բազմաբնակարան բնակելի շենքում, տարվա սկզբին հայտարարագրել է 1 բնակարան, որը բաժնային սեփականություն է, այն նվիրատվություն է: Տարեվերջին բնակարանը պահպանվել է։

Շարժական գույք նա չի հայտարարագրել:

«Անտառային Շին» ՍՊԸ-ից Գլխավոր դատախազը տարվա ընթացքում ստացել է 47 միլիոն 780 հազար դրամ, նաև՝ 5 միլիոն 314 հազար 382 դրամ։

Տարվա սկզբին բանկային հաշիվներում նա ներկայացրել է 0 դրամ, որը տարվա վերջում դարձել է 641 հազար 284 դրամ, ինչպես նաև՝ 54 հազար 534 դրամ, որը տարվա վերջում դարձել է 101 հազար 473 դրամ։ Որպես բանկային միջոց նա նաև հայտարարագրել է 160 հազար 919 դրամ, որը տարվա վերջում դարձել է 1 միլիոն 447 հազար 16 դրամ, նաև՝ 15 եվրո, որը տարեվերջում պահպանվել է։

Որպես կանխիկ գումար՝ Վարդապետյանը 2022 թվականի տարեսկզբին հայտարարագրել է 4 միլիոն 500 հազար դրամ, որը տարեվերջին դարձել է 600 հազար դրամ։

Գլխավոր դատախազը տարվա ընթացքում «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲԸ-ից ստացել է 1 միլիոն 216 հազար 667 դրամ, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից՝ 3 միլիոն 762 հազար 576 դրամ, «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ից՝ 47 միլիոն 780 հազար դրամ, Երևանի պետական համալսարանից՝ 614 հազար 998 դրամ, վարչապետի աշխատակազմից՝ 12 միլիոն 391 հազար 245 դրամ, ՀՀ դատախազությունից՝ 7 միլիոն 305 հազար 352 դրամ։

Վերջինս ներկայացրել է նաև վարկ, որի մայր գումարի մնացորդի չափը կազմում է 46 միլիոն 918 հազար 832 դրամ։ Վարկը հիփոթեքով բնակարան ձեռք բերելու համար է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ