![]()
Hayastan.news-ը գրում է.
Hayastan.news-ը հայտնել էր, որ 6-րդ հարկից մայրն ու տասն ամսական երեխան ընկել էին և մահացել, և տեղեկացրել, որ կինը զբաղվել է լրագրությամբ, նրան ամուսնության առաջարկն արվել է Հանրայինի եթերում:
Ողբերգական դեպքի վերաբերյալ Hayastan.news-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել․ Օվսաննա Սիմոնյանը որոշ ժամանակ առաջ փոխել է անձնական տվյալները․ նա անձնագրում ավելացրել է «Բիֆյա» անունը, որը եբրայերենից թարգմանվում է «Ջայի դուստր»։ «Բիֆյան ինքն է վերցնում ջրից զամբյուղը, որի մեջ Մովսեսն էր։ Քանի որ ափից մինչև զամբյուղը մեծ հեռավորություն կար, տեղի է ունենում հրաշք. Բիֆյայի ձեռքն այնքան է երկարում, որ փարավոնի դուստրը կարողանում է հասնել զամբյուղին»․ այդ անվան շուրջ նման մեկնաբանություն կա։
Բացի անվանափոխությունից ձեռագիր գրություն է հայտնաբերվել հարազատների տանը, որտեղից տեղի է ունեցել դեպքը։ Ըստ տեղեկության՝ գրության մեջ նշված է եղել որոշակի անելիքների մասին։
![]()